Վիվա-ՄՏՍ-ը հաղորդագրություն է հրապարակել, որում նշվում է․
«Հարգելի բաժանորդներ,
Ի պատասխան ձեր կողմից հնչեցված բազմաթիվ անհանգստությունների և հարցերի, տեղեկացնում ենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից՝ ձեր հեռախոսահամարին ուղարկվող (SMS) կարճ հաղորդագրությունը պաշտոնական է և ուղարկվում է Վիվա-ՄՏՍ-ի կողմից: Նաև հավաստում ենք, որ հեռախոսահամարը պատկանում է հիմնադրամին և իրական է»,-նշվում է հաղորդագրության մեջ։
