Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Էդիկ Խ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ծառայելով ՀՀ ՊՆ X զորամասում, որպես հրամանատարի մարտական գծով տեղակալ, կոչումով փոխգնդապետ, հանդիսանալով պետ` 05.12.2012թ. զորամասի X գումարտակի մուտքի աստիճանների վրա զինվորական պարտականությունները կատարելու կապակցությամբ` ճաշարանից ուշանալու համար, զայրացել է իր ստորադրյալ` կրտսեր սերժանտ Սերյոժա Ալավերդյանի վրա, ձեռքով դիտավորյալ հրել նրան, որի պատճառով վերջինս վայր է ընկել աստիճանների վրա ու ստացել առողջության թեթև վնաս:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի` զինծառայողին վիրավորանք հասցնելը՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձևով ստորացնելը մեկ այլ զինծառայողի կողմից՝պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը վեց ամիս ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net