Չի բացառվում, որ Թուրքիան կարող է միջամտություն ունենալ նաև սահմանային այլ հատվածից․ թուրքագետ Ռուբեն Մելքոնյան
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետությունն ակտիվ հրետակոծություն է սկսել: Արդեն երեք օր է ընթանում են թեժ մարտեր:
Իրավիճակի մասին Իրավաբան.net-ը զրուցել է թուրքագետ, Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի հետ:
Թուրքագետի գնահատմամբ այսպիսի իրավիճակ չի եղել ոչ մի անգամ: Նրա խոսքով՝ Ադրբեջանի հետ միասին մեր դեմ կռվում է ամենահզոր բանակներից մեկն ունեցող երկիրը՝ Թուրքիան:
Անդադառնալով Հայաստանի սահմաններին՝ Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ Թուրքիայի կողմից սպասելի է հարձակումը մեր սահմաների վրա, հատկապես Նախիջևանի կողմից: Իսկ թե իր գնահատմամբ որքան կտևեն մարտերը, Ռուբեն Մելքանյանն ասաց, որ ժամանակակից աշխարհում այս մասշտաբի և այս ծավալով մարտերը երկար չեն տևում և հույս հայտնեց, որ այս անգա էլ երկար չի տևի:
Մանրամասները՝ տեսանյութում
Հասմիկ Սարգսյան