Արկի բեկորների հետքեր են․ Հովհաննիսյանը՝ Վարդենիսում հակառակորդի հարվածից հրդեհված ավտոբուսի մասին

Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանը Վարդենիսում է, որտեղ այսօր քաղաքացիական ավտոբուս է հրդեհվել՝ հակառակորդի կրակի հետևանքով։

Նա նաև հայտնել էր, որ Վարդենիսի գյուղերն են հրետակոծվում։

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ։ Անօդաչու թռչող սարքից ավտոբուս է հրդեհվել։ Այս մասով Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնել է․ «Մերոնց գրագետ աշխատանքի և ճիշտ կողմնորոշվելու արդյունքում Վարդենիսում զոհեր և վիրավորներ չկան»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել