Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը ևս մեկ անգամ կոչ է անում զգուշություն դրսևորել համացանցում։
«Գործակալությունը քաղաքացիներից ահազանգեր է ստացել հետեւյալ դեպքերի մասին.
– հայկական անուն ազգանուններով օգտատերերը հիմնականում տարբեր խմբերում (օնլայն վաճառք եւ այլն) ընկերանում են եւ սկսում հարցուփորձ աել սահմանին տիրող իրավիճակի մասին:
Անծանոթ որեւէ մեկին համացանցով նման տեղեկություն չի կարելի փոխանցել, նման քննարկումներ անել: Հետեւեք պաշտոնական տեղեկատվությանը:
– հնարավոր է հաղորդագրություն ստանաք, իբր ֆեյսբուքն արգելափակվելու կամ ապաակտիվանալու է եւ անհրաժեշտ է գաղտնաբառով եւ մուտքանունով մուտք գործել։ Դա ծուղակ է, ֆեյսբուքը նման հաղորդագրություններով չի հաղորդակցվում օգտատերերի հետ, գաղտնաբառը չհավաքեք։
Միացրեք երկփուլային վավերացում ֆունկցիան՝
https://www.facebook.com/…/a.561930463…/1638547369647343
– հնարավոր է հեռախոսազանգեր ստանաք անծանոթ համարներից, լսեք Արցախի կամ սահմանում տիրող իրավիճակի մասին խոսակցություններ:
Նման տեղեկությունների հավատալ պետք չէ։
Հետևել ու տարածել պետք է միայն պաշտոնական տեղեկությունները»։