ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի օրինական շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը միջնորդություն է ներկայացրել Գլխավոր դատախազին՝ Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը եւ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնելու վերաբերյալ:
Ստորեւ ներկայացնում ենք միջնորդության տեքստը.
«Հարգելի՝ պարոն Դավթյան,
Արցախի Հանրապետության որջ սահմանի երկայնքով արդեն մի քանի օր է Ադրբեջանը սկսել է լայնածավալ պատերազմ, որին հնարավոր բոլոր միջոցներով աջակցում է նաեւ Թուրքիան, ինչպես նաեւ հակառակորդը ռազմական գործողություններ է իրականացնում արդեն նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այսպիսի իրավիճակը լուրջ սպառնալիք է ստեղծել մեր երկու հանրապետությունների գոյության համար:
Այս կապակցությամբ Արցախում եւ Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն, իսկ Արցախի եւ Հայաստանի ղեկավարությունը կոչով դիմել են ամբողջ հայությանը, որպեսզի համախմբվեն եւ միասնական ձեւով պաշտպանեն Հայրենիքը՝ յուրաքանչյուրն իր հնարավորությունների սահմաններում:
Քիչ առաջ ինձ հետ կապ է հաստատել ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող թիվ 6221)616 քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Միհրան Պողոսյանը, ով հայտնել է, որ խորը ցավով եւ անհանգստությամբ է հետեւում Հայրենիքում տեղի ունեցող իարադարձություններին, ցանկանում է օր առաջ վերադառնալ Հայաստան եւ իր հնարավորությունների սահմաններում աջակից լինել իր ժողովրդին:
Հաշվի առնելով, որ երկրում ստեղծված է ծանր եւ ճակատագրական վիճակ, երբ մեզանից յուրաքնաչյուրը ցանկանում է լինել իր ժողովրդի եւ բանակի կողքին, միջնորդում եմ վերացնել Միհրան Պոդոսյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը եւ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը՝ հնարավորություն ընձեռնելով օր առաջ վերադառնալ Հայաստան:a