Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է․
«Հարգելի հայրենակիցներ տարատեսակ օգնությունները, որ կազմակերպում եք, պարտադիր համադրեք ՏԻՄ մարմինների, ԱԻՆ ստորաբաժանումների և պետական այլ մարմինների հետ։ Չափազանց կարևոր է ձեր սրտաբուխ օգնությունը, բայց այն պետք է լինի նպատակային։ Այս պահին օրինակ սնունդ հավաքելու իմաստ չկա։ Մեր զորքը սննդի խնդիր չունի»։