Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Հայաստանում ներկայացուցչությունից տեղեկանում ենք։
«Հայաստանի Հանրապետությունը նախորդ 24 ժամերի ընթացքում շարունակել է ՄԻԵԴ ներկայացնել Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցի կիրառման անհրաժեշտությունը հիմնավորող ծավալուն ապացույցներ, որոնք վերաբերում են Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախում և Հայաստանում քաղաքացիական բնակչության, քաղաքացիական օբյեկտների և բնակավայրերի թիրախավորմանը»:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։