Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 49901 դեպք, որոնցից.
- 43849-ն` առողջացած,
- 958-ը` մահվան ելքով, (նոր դեպքը 1-ն է)
- 4798 այս պահին փաստացի բուժում է ստանում:
- Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 296–ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր 1 դեպք է գրանցվել)։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 289047 թեստավորում։
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 327 նոր դեպք և 184 առողջացած, կատարվել է 2886 թեստավորում։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 70 տարեկան կին և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։