ԵՊԲՀ Ուսանողական Խորհրդարանը հայտնում է․ «Այսօր լուր ստացանք, որ կյանքից հեռացել ու հերոսացել է մեր ընկերը, եղբայրը, մեր համալսարանի ամենալուսավոր դեմքերից մեկը` Դավիթ Բադալյանը, ով Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողն էր։
Աստված հոգիդ լուսավորի հերոս։ Շնորհակալ ենք, որ քո լույսը նվիրեց մեր հայրենիքի ապահովության համար։
Հիշում ու հպարտանում ենք քեզնով, դու շատ լավ ընկեր էիր ու կամեցող մարդ։
Ինքը զոհվեց, որ մենք ապրենք, ինքը հերոսացավ ու դարձավ մեր հերոսը ում միշտ կհիշենք»։
Դավիթ Բադալյանի մահվան մասին հայտնել է Արցախի պաշտպանության նախարարությունը։