Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը տեսանյութ է հրապարակել, որում երևում է Ստամբուլի փողոցով ընթացող ադրբեջանական դրոշներով մեքենաների շարասյունը:
Փայլանը դատապարտել է նման սադրիչ գործողությունները՝ հայտնելով, որ մեքենաների շարասյունն անցել է նույն փողոցով, որտեղ գտնվում է Հայոց պատրիարքությունը:
«Սա սադրանք է նման ցուցադրություն թույլ տալն այն փողոցում, որտեղ տեղակայված է Հայոց պատրիարքությունը: Կոչ եմ անում կառավարությանն անհրաժեշտ քայեր ձեռնարկել մեր պատրիարքության և մեր հաստատությունների առնչությամբ: Ատելության դրսևորման վերջը հանցագործությունն է: Դադարեցրեք ատելության քաղաքականությունը»,- տեսանյութին կից գրել է Փայլանը:
Տեսանյութը նաև ասյտեղ։
https://www.facebook.com/gpaylan/videos/336293324478316