Մի քանի օրվա ընթացքում հակառակորդին պիտի ծնկի բերենք. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը համոզված է, որ հաջողվելու է մի քանի օրվա մեջ հակառակորդին ծնկի բերեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Արցախի նախագահն ասել է կամավորականների հետ հանդիպման ընթացքում:

«Օմարից մինչև Արաքս բոլոր ուղղություններով հարձակվել են, հարյուրավոր տանկերով: Բայց տասնյակ, եթե ոչ հարյուրի հասնող տեխնիկա արդեն այս երկու օրվա ընթացքում կորցրել են: Համարյա առաջխաղացում չունեն: Մի քանի դիրք են վերցրել: Բոլորդ փորձառու եք, հասկանում եք դիրք տալն ինչ է, և տալիս ենք, և վերցնում ենք, բայց վերջում, որ վերցնում ենք, էլ չենք տալիս: Սա մեր վերջին ու ամենապատասխանատու ճակատամարտն է լինելու: Մի քանի օրվա ընթացքում հակառակորդին պիտի ծնկի բերենք: Եվ դա հաջողվելու է մեզ: Հաջողվելու է, որովհետև ձեզ նման հայրենասերներ ունենք, ձեզ նման հայրենասեր Արցախի քաղաքացիներ ունենք».,-ասել է Հարությունյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։

Տեսանյութը՝ նաև այստեղ։

https://www.facebook.com/100007080671231/videos/2869888669923794/?extid=e0r8WkFmdVeSIUzP

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել