Անվանի գեղանկարիչ Արամ Իսաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս սիրուն, առնական տղան Ֆիլիպոսյան Տարոնը Հայաստանի Պետական Ակադեմիայի ուսանող էր, ուզում էր դառնալ քանդակագործ և կդառնար, որովհետև շնորհալի էր և աշխատասեր, բայց զոհվեց հանուն Հայրենիքի և սրբացավ, խորը կսկիծով ցավակցություններս եմ հայտնում հերոսի հարազատներին, ընկերներին և մեզ բոլորիս։ Աստված հոգին լուսավորի»: