Սիրիայի նախագահի անունով գործող կեղծ էջը ապատեղեկատվություն է տարածում

Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի անունից գործող ֆեյսբուքյան կեղծ էջը ապատեղեկատվություն է տարածել, թե իբր նախագահ Ասադը հայտարարել է, որ սիրիական զորքերը պատրաստ են մեկնել Արցախ և կռվել Ադրբեջանի դեմ։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ տարածված տեղեկությունը կեղծ է։ Նախագահ Ասադը վերջին օրերին այս թեմայով հայտարարություն չի արել, իսկ ֆեյսբուքում գործող միակ պաշտոնական էջը դա Սիրիայի նախագահական էջն է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել