Զինծառայող Հարութ Սաղաթելի Գևորգյանը չի զոհվել, նա վիրավորում է ստացել. ԱՀ ՊԲ պարզաբանում

Արցախի պաշտպանության նախարարությունից հայտնում են․

«Այսօր ՊԲ կայքում հրապարակված զոհերի մասին տեղեկատվության մեջ տեղի է ունեցել սխալ: Զինծառայող Հարութ Սաղաթելի Գևորգյանը չի զոհվել, նա վիրավորում է ստացել: Հայցում ենք զինծառայող Գևորգյանի հարազատների ներողամտությունը և մաղթում շուտափույթ ապաքինում»:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Արցախի պաշտպանության բանակը հրապարակել էր նոր 28 զոհերի անունները։ Հայրենիքի համար նահատակպվածները 27-ն են։ Արդեն հայտնել ենք նաև նախորդ երկու հայտարարությամբ ներկայացված 16 և 15 զոհերի տվյալները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել