Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են.
«Հարգելի հայրենակիցներ
Պետական մարմինների թիկունքային աշխատանքները Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հետ համադրելու նպատակով ստեղծված օպերատիվ շտաբի գործունեության առանցքում է պաշտպանության բանակին ու ազգաբնակչությանը պարենամթերքով և այլ պարագաներով ապահովումը։
Այս պահի դրությամբ պարենի անհրաժեշտ պաշարով Արցախն ապահոված է, սակայն, հաշվի առնելով մեր հայրենակիցների մտահոգություններն ու աջակցելու անկեղծ մղումները, ինչպես նաև աշխատանքներն առավել կենտրոնացված իրականացնելու անհրաժեշտությունը, օպերատիվ շտաբում գործում են հեռախոսահամարներ՝
պարենի տեսքով աջակցության համար՝ +374 97 22 05 50 ( Viber, WhatsApp), +00 374 47 94 90 66, +374 97 25 34 05
ոչ պարենային օժանդակությունների համար՝ +374 47 94 84 35
Առողջապահական հարցերի դեպքում ՝ +374 47 94 35 65