Հարգելի գերագույն հրամանատար, հաշվի առեք խնդրանքս, զորակոչեք ինձ հենց առաջին վայրկյանին․ պատգամավոր

Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, արտահերթ նիստ է անցկացնում, որի օրակարգում մեկ հարց է․ «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ» Աժ հայտարարության նախագիծը։

Պատգամավորները հանդես են գալիս ելույթներով։

Սրբուհի Գրիգորյանն իր խոսքը սկսեց զոհերի մասին խոսելով՝ նշելով, որ ունենք նաև կին զինծառայող՝ Հասմիկ Արզումանյանը, ով Սիսիանից է։

«Ես կոչ եմ անում հայ կանանց, հայ մայրերից, հիմա, առավել քան երբեևէ ամուր լինել, որովհետև մեր ճակատագիրն է՝ մեր հեզությանն ու բարությանը զուգահեռել քաջությունը, սառնասրտությունը։ Մենք պետք է շարունակենք մեր երկրի պաշտպանությունը կիսել մեր տղամարդկանց հետ։ Այլ ճանապարհ ուղղակի չունենք»,-ասաց նա։

Նա նաև պատրաստակամություն հայտնեց մեկնելու առաջնագիծ։ «Հարգելի գերագույն հրամանատար, հաշվի առեք խնդրանքս, զորակոչեք ինձ հենց առաջին վայրկյանին, երբ իմ կարիքը լինի, եթե դա հենց այս պահն է՝ ուրեմն հենց այս պահին»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել