Ստեղծված իրավիճակում առավել քան կարևոր է հակահամաճարակային կանոնների պահպանումը․ Առողջապահության նախարարություն

Առողջապահության նախարարությունից հայտնում են․

«Հարգելի հայրենակիցներ,

ստեղծված իրավիճակում առավել քան կարևոր է հակահամաճարակային կանոնների պահպանումը: Ցավոք, մեր երկիրը դեռևս շարունակում է գտնվել նաև կորոնավիրուսային հիվանդության դեմ պատերազմում: Համաճարակի ընթացքում, և հիմա էլ ավելի կարևոր է մեր քաղաքացիների առողջությունն ու մարտունակությունը:

Հորդորում ենք բոլոր իրավիճակներում լինել առավել քան զգոն և ուշադիր, պահել հակահամաճարակային կանոնները, այն է` շարունակել կրել դիմակ, պահել առնվազն 1,5 մետր հեռավորություն և հետևել ձեռքերի հիգիենային:

Այս պարզ կանոնները կօգնեն կանխել հիվանդության տարածումն` այդպիսով ավելի ամուր պահելով մեր թիկունքը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել