Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրում է․
«Սիրելի ՛ հայրենակիցներ
Այսօր վաղ առավոտյան Արցախի ազատամարտիկների միությունում հանդիպեցի տղաներին:
Նրանք մեկն են մեր հարյուրավոր կամավորական այն խմբերից, ովքեր երեկվանից մեկնում են առաջնագիծ հայրենիքի պաշտպաններին թիկունք կանգնելու համար:
Սա է մեր ժողովրդի անպարտ լինելու ֆենոմենը:
Հաղթանակն անկասկած մերն է լինելու:
Փա՛ռք հայ ժողովրդին:
Կեցցե՛ մեր ազատ հայրենիքը, որտեղ հազարամյակներ ի վեր պետք է արարեն մեր սերունդները»: