Հայտնի է դարձել ադրբեջանական կողմի 20 անուն կորուստ, դրանց թիվը շարունակում է աճել

Այս պահին սոցկայքերի մշտադիտարկումից հայտնի է դարձել ադրբեջանական կողմի 20 անուն կորուստ, դրանց թիվը շարունակում է աճել: Այս մասին հայտնում է Razm.info-ն։

«Առավոտյան կփորձենք հայտնի կորուստների անունների ցուցակը ներկայացնել»,-նշված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել: Ստեփանակերտը հայտարարել է, որ պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը:

Մարտերը շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են։ Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել