Հայաստանի շախմատի ազգային հավաքականի առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանը Twitter-ի իր էջում գրառում է կատարել և անդրադարձել ադրբեջանական կողմի սանձազերծած ագրեսիային։ Նա վստահ է, որ Արցախում այս անգամ էլ ենք հաղթելու։
«Երբ երեխա էի, պապս պատմում էր, որ նախնիներս եկել են Ղարաբաղից։ Ես իմ առաջին լուրջ մրցաշարի տիտղոսը նվաճել եմ հրաշալի քաղաք Ստեփանակերտում։ Մենք ժողովուրդ ենք, որը պատմության ընթացքում միշտ հպարտությամբ Է պաշտպանվել։ Այս անգամ էլ է այդպես լինելու, ես դա գիտեմ»,- գրել է Արոնյանը` օգտագործելով #NagornoKarabakh հեշթեգը։