Արցախի դեմ նոր ագրեսիայի սանձազերծումը թուրք-ադրբեջանական համատեղ ծրագիր է․ Արմեն Պետրոսյան

Կասկածից վեր է, որ Ադրբեջանը վերածվել է Թուրքիայի շահերը սպասարկող հերթական պրոքսի-դերակատարի։ Արցախի դեմ նոր ագրեսիայի սանձազերծումը թուրք-ադրբեջանական համատեղ ծրագիր է՝ տևական ժամանակ հանգամանալից կերպով մշակված։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արաբագետ Արմեն Պետրոսյանը։

«Նաև դրանով է պայմանավորված այն իիրողությունը, որ անցած 3 շաբաթների ընթացքում Թուրքիան թուլացրեց ակտիվությունն Արևելյան Միջերկրականում՝ առավել կենտրոնանալով Հարավային Կովկասի վրա։

Հերթական անգամ ապացուցվում է այն թեզը, որ միաժամանակ մի քանի տարածաշրջաններում՝ Մերձավոր Արևելքում, Արևելյան Միջերկրականում, Հարավային Կովկասում ապակայունացման մեկ ընդհանուր աղբյուր կա՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ագրեսիվ, հավակնոտ և անկանխատեսելի վարչակարգը»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել