Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մարտական դիրքերից յուրահատուկ ոգևորություն է փոխանցվում թիկունք: Այդպիսի ինտենսիվ մարտեր, թեժ բախումներ և այդքան հաստատուն կամք, վճռականություն և մարտական ոգի:
Ու այս ամենը ի պատիվ մեր զինված ուժերի՝ շարքայինից գեներալ, պահեստազորայինից՝ թեժ կետերում բնակվող մեր հայրենակիցներ»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել: Ստեփանակերտը հայտարարել է, որ պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը:
Մարտերը շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են։ Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները։