Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը գրել է․ «Հեռախոսազրույց ունեցա Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ:
Երևանցիների և իմ անունից զորակցություն եմ հայտնել Ստեփանակերտի մեր քույրերին ու եղբայրներին:
Գործընկերոջս հետ քննարկել ենք Հայրենիքի պաշտպանության համար այս կարեւորագույն օրերին հայոց երկու մայրաքաղաքների միջև համակարգված գործողություններին վերաբերող որոշ հարցեր:
Երևանը Ստեփանակերտի կողքին է՝ միշտ և ամեն ինչով»: