Այո, ունենք կորցրած դիրքեր․ Արայիկ Հարությունյան

Արցախում կան կորցված դիրքեր, հիմնականում Թալիշի ուղղությամբ և հարավային թևում, հայտարարել է նախագահ Արայիկ Հարությունյանը։

Արցախի ղեկավարը նշել է, որ ՊԲ-ն տասնյակ զոհեր ունի, զոհեր կան նաև քաղաքացիական բնակչության շրջանում։

«Ձեռագիրը նույնն է, ինչպես Ապրիլյանին, սակայն մասշտաբներն անհամեմատելի են, ամբողջ երկայնքով մեկ։ Մեզ հետ կռվում է ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան։ Օգտագործվում է թուրքական բանակի ձեռքի տակ եղած հիմնական ժամանակակից զենքն ու զինամթերքները»,- ասել է նա՝ հավելելով, որ ՊԲ-ն կատարում է իր խնդիրը՝ դիրք կորցրել է և գուցե էլի կորցնի, բայց հաստատ գրավելու է, «պատերազմի արդյունքները մեզ համար կանխատեսելի են»:

Ըստ Հարությունյանի՝ Արցախը սպասում էր պատերազմին և դա պարզ էր Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարների վերջին հայտարարություններից։

Արցախի ղեկավարը նշել է, որ ՊԲ-ն սեպտեմբերի 27-ին առավոտյան 07։00-ից պատրաստ էր պատերազմի, իսկ հարձակումը եղել է շփման գծի երկայնքով։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել