Հակառակորդը որևէ բնակավայր չի գրավել

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն այսօր ասել է, որ հակառակորդը շարունակում է ինտենսիվ կրակ վարել շփման գծի ողջ երկայնքով, սակայն Պաշտպանության բանակը լիովին վերահսկում է իրավիճակը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հերքել է Ադրբեջանի տարածած լուրերն այն մասին, թե ադրբեջանական բանակը 6 բնակավայր է գրավել:

«Դա ապատեղեկատվություն է»,- ասել է Պողոսյանը:

Արցախի նախագահի մամուլի խոսնակը հայտնել է, որ բնակչության շրջանում խուճապ չկա, բոլորը հիմնականում ապաստարաններում են, քանի որ հակառակորդը թիրախավորել է քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում՝ Ստեփանակերտն ու Շուշին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել