Առողջապահության նախարարությունը տեղեկացրեց, որ հայցում է քաղաքացիների աջակցությունը: Արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով կոչ են անում կամավոր դոնորության:
Արյուն հանձնելու համար դիմել միայն «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ կամ արյան բանկի մարզային կառույցներ:
Արյան խումբն ու ռեզուս պատկանելությունը նշանակություն չունեն։
Եթե դուք որոշել եք նվիրել ձեր արյունը, ապա պետք է`
- լինեք 18 տարեկան,
- լինեք առնվազն 53 կգ, եթե դուք իգական սեռի ներկայացուցիչ եք, 63 կգ, եթե արական սեռի ներկայացուցիչ եք,
- արյան ճնշումը չլինի շատ բարձր կամ ցածր/որոշում է բժիշկը/առավելագույնը` 90 դիաստոլիկ, նվազագույնը`60, առավելագույնը` 140
- սիստոլիկ, նվազագույնը` 90
- զարկերակը լինի 60-90 հարված րոպեում։
Արյունատվության հակացուցումները
Հակացուցումները կարող են լինել.
- բացարձակ, երբ մարդը երբևէ չի կարող հանձնել արյուն
- ժամանակավոր, երբ մարդը որոշ ժամանակ անց կարող է դառնալ դոնոր:
Բացարձակ հակացուցումներն են.
Վարակիչ հիվանդությունները (ՄԻԱՎ-վարակակրություն, վիրուսային հեպատիտներ, երբևէ լաբորատոր դրական պատասխան վիրուսային հեպատիտների նկատմամբ, սիֆիլիսի, բնածին կամ ձեռքբերովի, տուբերկուլյոզի բոլոր ձևերը, բրուցելյոզ և այլն):
Սիրտ-անոթային, նյարդային, շնչառական, մարսողական համակարգերի մի շարք հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները, արյան հիվանդությունները և այլն:
Բացի մշտական հակացուցումներից, արյունատվության բացառման համար հիմք են հանդիսանում նաև հետևյալ ռիսկային խմբերին պատկանող անձիք` նույնասեռականները, մարմնավաճառները, կալանավայրերում գտնվող անձիք, վիրուսային հեպատիտներով հիվանդների և վարակակիրների, ՁԻԱՀ-ով հիվանդների և ՄԻԱՎ-վարակակիրների ընտանիքի անդամներ:
Դոնորությունը բացառող ժամանակավոր հակացուցումներն են.
Ինչպես նախապատրաստվել արյունատվության
Եթե Դուք համապատասխանում եք նշված պայմաններին, ապա`
- արյունատվության օրը չպետք է օգտագործեք յուղոտ, տապակած, կծու, ապխտած կերակուր, կարելի է ընդունել միայն թեյ կամ սուրճ,
- արյունատվությունից 24 ժամ առաջ չպետք է օգտագործեք ոգելից խմիչքներ,
Ձեր ընտրած արյան կետը ներկայանաք անձնագրով և/կամ զինվորական գրքույկով/: - Դոնորը լրացնում է հարցաթերթիկը, որում նշում է իր առողջական վիճակի և ապրելակերպի մասին, որից հետո անցնում է լաբորատոր հետազոտություն և զննվում է թերապևտի կողմից: Արյունատվության գործընթացն իրականացվում է միանվագ ստերիլ պարագաներով:
- Արյունատվությունն իրականացվում է ժամը 9.00-13.00-ը ամեն օր, բացի հանգստյան և տոնական օրերից: Ցանկալի է չնախատեսել արյունատվություն քննություններից, մրցումներից և այլ ինտենսիվ աշխատանքներից առաջ:
Արյունատվությունից հետո անհրաժեշտ է.
- 10-15 րոպե մնալ հանգիստ պառկած վիճակում,
- վիրակապը պահել 1.5-2 ժամ,
- այդ օրը չզբաղվել ծանր ֆիզիկական աշխատանքով,
- չօգտագործել ոգելից խմիչք,
- լավ սնվել և խմել շատ հեղուկ:
- Պատվաստումների կատարում թույլատրվում է արյունատվությունից առնվազն 10 օր հետո: