Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է․
«Զոհերի մասին նկարներով լուրերը կեղծ են, այդ նկարները ՌԲՖ ուսանողների նկարներ են, բժիշկների»:
«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ տարածվող տեղեկատվությունը կեղծ է։ Ավելին՝ մենք զրուցել ենք Կարապետ Ստեփանյանի հետ, վերջինս հայտնել է, որ ինքը շատ լավ է «և բարձր տրամադրությամբ պատրաստվում է Արցախ մեկնելուն՝ հայրենիքի սահմանները պաշտպանելու և թշնամուն ջախջախելու»:
Կարեն Ստեփանյանը բժիշկ է, ծառայել է ՀՀ Զինված ուժերում և արդեն 3 տարի է, ինչ զորացրվել է։