Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը հայտարարություն է տարածել․
«Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած հերթական պատերազմում Հայոց բանակն իր պատասխան՝ պատժիչ գործողություններով վերստին ապացուցում է, որ հայ ժողովրդի անվտանգության հուսալի երաշխավորն է:
Համախմբումն, ազգային միասնությունն ու համերաշխությունն այսօր առավել քան երբևէ հրամայական են:
Աստված պահապան բոլորիս»։