Սեպտեմբերի 27-ին, ժամը 07։10-ից Ադրբեջանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության սահմանագծի ողջ երկայնքով ռազմական հարձակում է սկսել՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը։
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հայ-ադրբեջանական սահմանի ողջ ամբողջ երկայնքով է լարվածությունը։ Նաև եղել են Վարդենիսի ուղղությամբ հարվածներ։
«Վիճակը ծայրաստիճան և ոչ ծայրաստիճան գնահատել պետք չէ։ Զորահավաքը ռազմական դրության, պաշտպանության մասին օրենքի կետերով ամրագրված իրավական գործառույթ է։ Պատերազմը վարում է պետությունը։ ԶՈՒ-ն ունի որոշակի խնդիրներ և համալրվածությունը զինված ուժերի՝ բնականոն գործընթաց է։ Մասշտաբը և գործողություններն այնքան փոքր, տեղային, լոկալ չեն, չեմ ուզում շատ մեծ բաներ ասել, բայց եթե կառավարման համակարգը հստակ աշխատում է՝ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունից մինչև դասակի ու ջոկի հրամանատար, եթե գտել ենք, որ սա պետք է այսպես իրականացնենք՝ նշանակում է, որ մեր պլանավորումը, մեր տեսլականը, մեր պատկերացումներն այդ ուղղությամբ են գնում։ Սա վիճակի հետ, խնդրում եմ, մի կապեք։ Վիճակը շատ լավ է, զինված ուժերն իրենց խնդիրը կատարում են փայլուն, եթե նույնիսկ կորուստներ ունենք՝ պատերազմում առանց կորուստներ չեն լինում, բայց հակառակորդին զսպում ենք և իր խնդիրները, ինրպես տեսնում եք, տապալվում են»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը՝ խոսելով երկրում ռազմական դրություն և զորահավաքի մասին կառավարության որոշման մասին։
Մանրամասները՝ տեսանյութում