Մարտական գործողությունները այս պահին էլ են ընթանում, բավականին թեժ են․ Արծրուն Հովհաննիսյան

Սեպտեմբերի 27-ին, ժամը 07։10-ից Ադրբեջանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության սահմանագծի ողջ երկայնքով ռազմական հարձակում է սկսել՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը։

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հանդես են գալիս ասուլիսով։

«Մարտական գործողությունները այս պահին էլ են ընթանում, բավականին թեժ են։ Հակառակորդը շատ տեղերում հետ է շպրտվել՝ կրելով զգալի կորուստներ»,-ասաց։

Հիշեցնենք, որ Արցախում և Հայաստանում արդեն հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել