Այս նկարում երևացող շինությունները կառուցվել են ապօրինաբար՝ զավթելով Դալմայի այգիների պահպանվող տարածքում ներառված, մոտ 9 հա անտառային նշանակության պետական հողեր։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Երևանի ավագանու անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը։
«Դրանք «աննկատ» կառուցվել ու մոտ 15 տարի մայրաքաղաքի մեջ անհետևանք կանգնած են մնացել։
Օրերս Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշում է կայացրել շինությունները քանդելու և պետական հողամասն ապօրինի տիրապետումից ազատելու մասին: Որոշումը բողոքարկել է ինքնակամ կառույցներն իրականացրած անձը՝ Սամվել Ալեքսանյանը։
ՀԳ Երկար մտածում էի, թե այս գրառման վերջում ինչ մեկնաբանություն կամ եզրակացություն գրեմ, բայց այդպես էլ բառեր չգտա։ Ամեն ինչ առավել քան պարզ է»։