«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընդլայնված նիստից հետո Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նշեց, որ «ճիշտ կլիներ, եթե Հրայր Թովմասյանը հրաժարական ներկայացներ և հեռանար»․ «Նրա կերպարը ձանձրացրել է»։
Սիմոնյանը նաև նշեց, որ իշխանությունների հետ որևէ պայմանավորվածություն չի եղել Երվանդ Խունդկարյանին Սահմանադրական դատարանի նախագահ նշանակելու հետ կապված։
Խոսելով Խունդկարյանին ՍԴ դատավոր ընտրելու մասին, Սիմոնյանը մեջբերեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը․ «Սա մեր երազանքների Սահմանադրական դատարանը չէ։ Մենք պետք է նայենք պետականության շահերից ելնելով։ Այն որոշումը, որը կայացրել է ԱԺ-ն բուռն քննարկումներից հետո, որոշում է, որը պետք է ընդունվի ի գիտություն և շարժվենք առաջ»։