Մեկ անձի գումարի շուրջ հավաքվածներն իրավունք չունեն պահանջելու կառավարության հրաժարականը. մարզպետ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի համարում կայացած քաղաքական ուժ և գտնում է, որ վերջինս իրավունք չունի պահանջելու կառավարության հրաժարականը։ Այդ մասին Ղուկասյանը նշեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընդլայնված նիստից առաջ լրագրողների հետ զրույցում։

«Ցանկացած քաղաքական ուժ ինքն է որոշում ինչ պահանջել և ինչ գործողություններ անել, հետևաբար որևէ խնդիր չեմ տեսնում։ Ցավոք, «Բարգավաճ Հայաստան»-ին չեմ համարում կայացած քաղաքական ուժ, համարում եմ մեկ անձի գումարի շուրջ հավաքված մարդկանց խումբ, որը կարծում եմ, նման պահանջներ իրավունք չունի ներկայացնելու»,- ասաց Ղուկասյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել