Երևանի ավագանու անդամ Աննա Ջավախյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ես չգիտեմ, թե տվյալ մասնավոր մանկապարտեզի տնօրենն ինչ սկզբունքներից է խոսել, բայց նախադպրոցական կրթության մասին նման հայացքներ ունեցող մարդը կրթական ոլորտի հետ պիտի կապ չունենա։ Մասնավոր մանկապարտեզներում, ցավոք, շատ բաներ անվերահսկելի են, պետական վերահսկողության մեխանիզմի մշակման անհրաժեշտություն կա։ Վաղվա սերունդն են կրթում ու դաստիարակում, մանկապարտեզի տարիքից են դրվում անձի արժեքային համակարգի, կրթության հիմքերը։ Նման սկզբունքներով տնօրենը ի՞նչ արժեքային համակարգ պիտի սերմանի իր սաների մեջ…»։