Վթարի պատճառով դադարեցվել է Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 24-ին ժամը 09.30-ից մինչև ժամը 18.00-ն դադարեցվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Խանջյան, Հանրապետության, Բյուզանդի, Մ.Մկրտչյան փողոցներով պարփակված թաղամասի բնակիչ-բաժանորդների և հանրային օբյեկտների գազամատակարարումը։

Ժամը 11.15-ից մինչև ժամը 18.00-ն դադարեցվել է Արարատի մարզի Մասիս քաղաքի գազասպառողների գազամատակարարումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել