ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի արձագանքը՝ մայր բուհում ծավալած գործադուլի ու դասադուլի մասին

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրինությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Ողջունելով ՀՊՏՀ կոլեկտիվի կողմից բուհի բնականոն գործունեությունն ու զարգացումն ապահովելու իրավունքի իրացման գործողությունները, միաժամանակ փաստելով, որ նախաձեռնված գործադուլն ու դասադուլն ազդում են ինչպես մայր բուհի, այնպես էլ Գյումրու մասնաճյուղի ուսումնական գործընթացների կազմակերպման արդյունավետության վրա։

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը դիմում է ՀՀ կառավարությանը՝ օրենքով սահմանված կարգով սույն թվականի հուլիսի 17-ին ՀՊՏՀ ռեկտորի մրցույթի արդյունքները հաստատելու եւ ընտրված ռեկտորին սեղմ ժամկետներում իր պաշտոնում նշանակելու կոչով»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կազմկոմիտեն հայտնել էր, որ ժամանակավորապես դադարեցվում է ուսումնական գործընթացը՝ մինչև Դ․ Գալոյանի՝ օրենքով սահմանված կարգով ռեկտորի պաշտոնում նշանակումը։

Սեպտեմբերի 22-ին, ՀՊՏՀ ուսանողների և դասախոսների մի մասը բողոքի ակցիա իրականացրին կառավարության շենքի դիմաց։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել