Սահմանադրական դատարանի դատավորներն այսօր կընտրեն ՍԴ նախագահին և փոխնախագահին։
«Ես իհարկե ունեմ ասելիք, ունեմ դիրքորոշում, ոչ միայն այս պրոցեսների և շատ ու շատ այլ պրոցեսների վերաբերյալ: Որևէ մի դատավորի հետ, որևէ թեկնածություն ընդհանրապես չեմ քննարկել: Կարող եմ ենթադրել, որ որոշակի անդամներ միմյանց հետ քննարկումներ կատարում են, ես այդ ամբողջից տեղյակ չեմ», – լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը:
Թովմասյանը լրագրողներին հորդորեց ՍԴ նախագահի ընտրություններին այսչափ կարևորություն չտան:
«Դարի հարց մի դարձրեք, անգամ օրվա հարց մի դարձրեք, որովհետև ՍԴ նախագահը իր հիմնական ֆունկցիան իրականացնելիս ոչնչով չի տարբերվում ՍԴ դատավորներից: Ընդամենն ունի մեկ առաքելություն՝ Սահմանադրական դատարանի բնականոն գործունեություն ն ապահովելը: Սա քաղքական ընտրություններ չէ, քաղաքական պայքար չէ, և նույնիսկ անձերի պայքար սա չպետք է լինի: Ներքին փոքրիկ պրոցեդուրա է, որ անցնում է»,- ասաց Թովմասյանը:
Դատավորի խոսքով, ինքն իր ընտրությունը կատարելու է առաջնորդվելով 3 ասպեկտով։ Կարևոր են թեկնածուի պրոֆեսիոնալ հատկանիշները․ իր համար շատ կարևոր է, որ ՍԴ նախագահը և դատարանի ներսում և դատարանից դուրս հեղինակություն լինի: Թովմասյանը կարևորեց նաև մարդկային հատկանիշները, թե որքանով է ունակ Սահմանադրական դատարանում ապահովել այնպիսի մթնոլորտ, որ մարդիկ կարողանան աշխատել, ինչպեսև վարչական, կազմակերպչական ունակությունները:
Նաև ասաց, որ կկիսվի իր փորձով թեկնածուների հետ, որպեսզի հասկանան՝ համապատասխանու՞մ են ՍԴ նախագահի պաշտոնին, թե՝ ոչ: