Առողջապահության նախարարությունից հայտնում են․
«Սիրելի հայրենակիցներ, հարգելի օգտատերեր
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իրականացնում է առցանց հետազոտություն, որի նպատակն է որոշել հասարակության կողմից ալկոհոլի օգտագործման չափաբաժինների փոփոխության միտումները համավարակի պայմաններում:
Մասնակցությունն այս հետազոտությանը կպահանջի 5-10 րոպե:
Առողջապահության նախարարությունն ակնկալում է Ձեր մասնակցությունն այս կարճ, բայց և կարևոր հետազոտությանը, քանի որ տրամադրելով կարծիքներ Դուք կարող եք նպաստել ալկոհոլի օգտագործման ուղղությամբ գլոբալ քաղաքականության մշակմանը:
Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար:
Հետազոտության հղումն այստեղ
Եթե կհանդիպեք դժվարությունների, կարող ենք կապ հաստատել հետազոտության հայաստանյան ներկայացուցչի հետ` Քրիստինե Գալստյան, հեռ. 093-48-84-24:
Շնորհակալություն աջակցության համար»: