Կորոնավիրուսի նոր դեպքերը փոքր ինչ ավելացել են․ 3 նոր մահ է գրանցվել

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 48251 դեպք, որոնցից.

  • 43266-ն` առողջացած,
  • 945-ը` մահվան ելքով, (նոր դեպքերը 3-ն են)
  • 3748 այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 292ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով)։

Ընդհանուր առմամբ, կատարվել է 272235 թեստավորում։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 374 նոր դեպք և 240 առողջացած, կատարվել է 3913 թեստավորում։

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 61 (կին),  70 (կին) և 85 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել