Մոսկվա-Երևան չարտերային չվերթեր են սպասվում

Սեպտեմբերի 26-ին և 30-ին Մոսկվա-Երևան չարտերային չվերթեր կիրականացվեն, տեղեկացնում է Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը։

Սեպտեմբերի 26-ին Մոսկվա-Երևան չվերթը կիրականացվի «Դոմոդեդովո» օդանավակայանից, Red Wings ընկերության կողմից (ժամը՝ 17:00-ին)։

Սեպտեմբերի 30-ին Մոսկվա-Երևան չվերթը կիրականացվի «Դոմոդեդովո» օդանավակայանից, Nord Star ընկերության կողմից (ժամը՝ 11:00-ին)։

Չվերթի հետ կապված բոլոր հարցերով պետք է դիմել նշված ավիաընկերություններին։

Տոմսերը վաճառվում են «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 և N 94 տոմսարկղերից (աշխ․ ժամերը՝ 10։00-ից մինչև 21։00-ն), կամ ավիաընկերության մոսկովյան գրասենյակից (հասցե՝ Բալակլավսկի պող․ 16, 2-րդ հարկ, գր․3, մուտքը՝ Ստարոբալակլավսկայա փ․-ի կողմից, մետրոյի «Չերտանովսկայա» կայարան, տոմսերի ամրագրումը հետևյալ հեռախոսահամարներով՝ +7 (495) 739 93 33, +7 (495) 739-95-55)։ Աշխատանքային ժամեր՝ 10:00-19:00:

Տոմսի արժեքը 14,700 ռուբլի է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել