Վարչապետը շնորհակալագրերով է խրախուսել մի խումբ բուժաշխատողների և այլ մասնագետների

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
1. Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյակի առթիվ՝ աշխատանքային գործունեության ընթացքում ներդրած ավանդի, կատարած բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի, նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակի դեմ պայքարի գործում ցուցաբերած բարձր պատասխանատվության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով խրախուսել՝

Լիանա Սամվելի Թորոսյանին – Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ

Լուսինե Բաբկենի Պարոնյանին – Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխանցողով պայմանավորված և մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ

Շուշան Բաբկենի Սարգսյանին – Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղի վիրուսաբանական լաբորատորիայի վարիչ

Արմինե Գևորգի Ղազազյանին – Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղի հատուկ վտանգավոր վարակների և կենդանի կուլտուրաների փորձարարական լաբորատորիայի վարիչ

Կարեն Մարտինի Աթոյանին – Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության պետ

Ռուդոլֆ Ռոբերտի Ավանեսյանին – Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի հրահանգիչ

Անի Մինասի Հարությունյանին – Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչ՝ հոգեբան

Թաթուլ Վաչագանի Ներսիսյանին – Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության անհետաձգելի բժշկական օգնության բաժնի վարորդփրկարար

Հովիկ Կամոյի Հովակիմյանին – Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության անհետաձգելի բժշկական օգնության բաժնի վարորդփրկարար

Արթուր Սամվելի Խուդինյանին – Ոստիկանության գնդապետ, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալ

Արամ Կարենի Դադոյանին – Ոստիկանության մայոր, Ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի 6-րդ սպայական դասակի ավագ տեսուչ

Գրիգոր Ավետիքի Ավետիսյանին – Ոստիկանության կապիտան, Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (1033 զորամաս) հասարակական կարգի պահպանության հատուկ վաշտի հրամանատար

Խաչիկ Վաղինակի Մահտեսյանին – Ոստիկանության ավագ լեյտենանտ, Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (1032 զորամաս) հասարակական կարգի պահպանության հատուկ վաշտի հրամանատար

Արթուր Գառնիկի Ալեքսանյանին – Ոստիկանության ավագ, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի ոստիկանության 3-րդ (հատուկ) գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ոստիկան

Արթուր Աշոտի Ասոյանին – Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար
Տարոն Սամվելի Հակոբյանին – Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ

Արմենուհի Ավետիքի Ավետիսյանին – Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի զարգացման ծրագրերի վարչության խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող

Թամարա Բաբկենի Գուրգենյանին – Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Բագրատաշենի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի պետ

Աննա Վոլոդյայի Հարությունյանին – Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ-տեսուչ

Արման Սամվելի Ավետիսյանին – Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի բժիշկ-համաճարակաբան

Անահիտ Բունիաթի Զատիկյանին – Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ-տեսուչի պաշտոնակատար

Նելլի Վոլոդիայի Աբրահամյանին – Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերակսկողության բաժնի ավագ տեսուչ

Ատոմ Իլյայի Պողոսյանին – Շուկայի վերահսկողական տեսչական մարմնի բյուջետային գործընթացի պատասխանատու

Հասմիկ Գագիկի Մանասյանին – Կրթության տեսչական մարմնի հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ

Արթուր Արամայիսի Արաբաչյանին – Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի տրանսպորտային անվտանգության բաժանմունքի պետ

Սիփան Սարգսի Ստեփանյանին – Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի տրանսպորտային անվտանգության գլխավոր մասնագետ

Արթուր Համբարձումի Շատվորյանին – Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ

Լևոն Անդրանիկի Գուլքանյանին – Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի պետ

Վահե Մաքսիմի Դանիելյանին – Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սննդամթերքի անվտանգության վարչության պետ

Խոսրով Հովհաննեսի Հարությունյանին – Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետական տեսուչ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել