7 հայ ՌԴ բանտում կհայտնվի, եթե մի քանի օրում չհավաքվի 3․5 մլն ռուբլի

Ռուսաստանում հայ-ադրբեջանական ազգամիջյան բախումների ժամանակ ձերբակալված ադրբեջանցիներն ազատության մեջ են, այնինչ Հայաստանի 7 քաղաքացի դեռ կալանավորված է։ Այս մասին Facebook-ում գրել է օգտատեր Մուշեղ Սյունին՝ նշելով, որ սրա բացատրությունն այն է, որ ադրբեջանցիների պետությունը նրանց թիկունքում է՝ ի տարբերություն Հայաստանի։

Նա գրել է, որ որպեսզի տղաները չդատապարտվեն 8 տարվա ազատազրկման և պարզապես տուգանվեն խուլիգանության համար, պահանջվում է 3․5 միլիոն ռուբլի։ Գումարը վճարելու համար մնացել է մի քանի օր։

Նա նաև դիմել է գործարար Նիկոլայ Սարկիսովին՝ նրան հիշեցնելով, որ ցանկանում էր փոխհատուցել ադրբեջանցիների վնասը։

Սարկիսովը հորդորել էր Մոսկվայի հայկական և ադրբեջանական համայնքներին նպաստել բախումների դադարեցմանը և հայտարարել, որ իր ընտանիքը պատրաստ է փոխհատուցել Մոսկվայում ադրբեջանական բիզնեսին հասցված վնասը։

Հիշեցնենք, որ հուլիսի 12-16-ը հայ-ադրբեջանական սահմանային բախումների ֆոնին արտերկրում սրվել էին նաև հայերի և ադրբեջանցիների հարաբերությունները։ Միջադեպեր են եղել նաև ռուսաստանահայերի և ադրբեջանցիների միջև։ Մոսկվայում մի խումբ ադրբեջանցիներ հարձակվել էին ազգությամբ հայերի վրա և ծեծել նրանց։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել