«Շենգավիթ» ԲԿ-ից այսօր՝ սեպտեմբերի 22-ին, դուրս է գրվում մահացած 30-ամյա Սեդա Ասատրյանի նորածինը։
Հովհաննես Հարությունյանը՝ Սեդա Ասատրյանի և նրա ամուսնու՝ Գրիգոր Աբրահամյանի ամուսնության կնքահայրը նշեց, որ մահը գրանցվել է ԲԿ-ի մասնագետներից բժիշկ Աշոտ Սիրունյանի սխալի հետևանքով։
«Բժիշկ Աշոտ Սիրունյանին ճանաչող, իր հետ գործ ունեցողներին որ հարցնեք, բոլորն էլ կասեն․ Գոքորենց մոտ (Սեդայի ամուսինը) ո՞նց էր, գալիս էին կոնսուլտացիայի, ասում էր էնքան զբաղված ա էդ մարդը, որ հարց ես տալիս, ոտքի վրա, արագ-արագ պատասխանում է։ Շատ հնարավոր է, որ էդ օրն էլ կարող էր մոռանար նայեր, լավ մասնագետ է, շատ զբաղված է, հնարավոր է, իր սխալի պատճառով է եղել»,-ասաց նա։
Հովհաննեսի խոսքով, բժիշկն իրենց հետ խոսելիս ասել, փոշմանել է, ընդունել է իր սխալը, հետո ասել չէ՝ ճիշտ ենք արել, ոչ մի սխալ։
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարցուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 130-րդ հոդվածի 2-րդ մասի (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ) հատկանիշներով։
Մանրամասները՝ տեսանյութում