Էդքան ժամ տանջվել է, ինչի՞ կեսարյան չեն արել, մահացել է ներարկումից․ մահացած ծննդկանի կնքահայր

«Շենգավիթ» բժշկական կենտրոնից այսօր՝ սեպտեմբերի 22-ին, դուրս է գրվում «Շենգավիթ» ԲԿ ծննդատանը մահացած 30-ամյա Սեդա Ասատրյանի նորածինը։

Հովհաննես Հարությունյանը՝ Սեդա Ասատրյանի և նրա ամուսնու՝ Գրիգոր Աբրահամյանի ամուսնության կնքահայրը նշեց, որ մահը գրանցվել է ԲԿ-ի բուժական գծով գլխավոր տնօրենի տեղակալ Աշոտ Սիրունյանի սխալի հետևանքով։

«Մենք չենք ասում ինքը վատ բժիշկ է, որ գրում են՝ ինքը լավնա, ինչի եք վարկաբեկում և այլն, գիտենք լավն է, հիմա էլ անունով բժիշկ է, բայց ինչի՞ են 5-6 ժամ պահել ու մահը չեն արձանագրել, էդքան ժամ տանջվել է, ինչի՞ կեսարյան հատում չեն արել, բժիշկը գիտեր, որ ինքն ալերգիա ուներ էդ դեղից, ինչի՞ մինչ ներարկումը չեն փորձել»,-ասաց ծննդկանի կնքահայրը։

Նա մի շարք խնդրիների մասին բարձրաձայնեց՝ նշելով նաև ոստիկանության անգործության և այլնի մասին։

Հովհաննես Հարությունյանի խոսքով, մահվան հաջորդ օրը ծննդկանի ամուսինը՝ Գրիգորը մոտեցել է բժշկին ու հարցրել՝ կինը երեխային տեսե՞լ է, բժիշկն ասել է՝ հա, դրել ենք գրկին։

Նա նշեց նաև, որ դիահերձման ժամանակ պարզվել է, որ կրծքավանդակին կոտրվածք է եղել, որը, ըստ երևույթին, վերակենդանացման միջոցառումների ժամանակ է եղել։ Կնքահոր խոսքով, ըստ դատաբժշկական փորձաքննության, 30-ամյա ծննդկանը մահացել է ներարկումից։

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարցուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 130-րդ հոդվածի 2-րդ մասի (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ) հատկանիշներով։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել