2020 թվականի սեպտեմբերի 18-ին՝ ժամը 17։45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտու ծառերից մեկի վրա քրեակատարողական ծառայողները նկատել են թմրամիջոցներ փոխադրելու համար վարժեցված սև կատու, որի պարանոցին ամրացված է եղել կաշվենման վզկապ։
Այս մասին տեղեկանում ենք Քրեակատարողական ծառայությունից:
Ձեռնարկված միջոցառումների արդյուքնում կատուն բռնվել է: Զննությամբ նրա վզին ամրացված վզկապում հայտնաբերվել են 10 առանձնացված փաթեթներ և բջջային հեռախոսի 4 բաժանորդային քարտ։ Փաթեթներից ութում հայտնաբերել են ընդհանուրը 22,9 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված, իսկ 9-րդ և 10-րդ փաթեթներում՝ համապատասխանաբար 4,3 գրամ «շոկոլադկա» տեսակի թմրամիջոցին և 15,1 գրամ քաշով ափիոն տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներ։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

