«Ամոթալի հավաք», ՀՊՏՀ ուսանողները համալսարանում փնտրում են իրենց դասախոսներին․ Ռուբեն Հայրապետյան

Երևանի ավագանու անդամ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարկել՝ նշելով․

«Այն ամենը, ինչ հարկավոր է իմանալ ՀՊՏՀ անօրինական ղեկավարության՝ վարչական լծակի գործադրմամբ կազմակերպած ամոթալի հավաքի մասին:

Ուսանողներն այս մարդկանց օրակարգում պարզապես չկան, գոյություն չունեն»։

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի անձնակազմը և ուսանողների մի մասը բողոքի ակցիա իրականցրին կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով, որ հուլիսի 17-ին կայացած մրցույթում «ՀՊՏՀ» ՊՈԱԿ խորհրդի անդամների ձայների 2/3-ով ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում ընտրված Դիանա Գալոյանին օրենքով ընդունված կարգով նշանակեն իր պաշտոնին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել