Կորոնավիրուսի նոր դեպքերը 115-ն են, մահերը՝ 2-ը, ևս մեկը՝ այլ պատճառով

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 47667 դեպք, որոնցից.

  • 42676-ն` առողջացած,
  • 938-ը` մահվան ելքով, (նոր դեպքերը 2-ն են)
  • 3765 այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 288ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր 1 դեպք է գրանցվել)։

Ընդհանուր առմամբ, կատարվել է 266066 թեստավորում։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 115 նոր դեպք և 39 առողջացած, կատարվել է 825 թեստավորում։

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 83 տարեկան կին և 69 տարեկան տղամարդ: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել