Վաղուց դադարել եմ հավատալ կենացների մակարդակով արվող մեկնաբանություններին․ Իվետա Տոնոյանը՝ Փաշինյանի ելույթի մասին

«Իհարկե վարչապետի բարի ցանկությունները բավականին դրական էմոցիաներ և լիցքեր են հաղորդում, սակայն ես վաղուց արդեն դադարել եմ հավատալ բաժակաճառերի, կենացների մակարդակով արվող մեկնաբանություններին և ենթադրություններին»․ այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ասաց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ ԱԺ ճեպազրույցների ժամանակ՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված Հայաստանի վերափոխման ռազմավարությանը՝ մինչև 2050 թ․ Հայաստանի զարգացմանն ուղղված համահայկական օրակարգին։

«Ընդամենն իշխանություններին խորհուրդ կտայի, որ շուրջ 5 տասնամյակ ծրագրով, ընդգրկումով պլաններ ներկայացնելուց առաջ, ոչ վաղ անցյալի հեղափոխության ժամանակահատվածում տրված խոստումները կյանքի կոչեին, փորձեին դրանք իրականություն դարձնել, և հետո նոր միայն 50 տարվա կտրվածքով ծրագրեր և պլաններ ներկայացնեին»,-ասաց պատգամավորը։

Հիշեցնենք, որ վարչապետը նշել էր, որ պետք է մինչև 2050 թվականը բնակչությունը հասցվի 5 միլիոնի, միջին աշխատավարձը յոթնապատկվի և այլն։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել