Հայաստանի Հանրապետության 29-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Զվարթնոց տաճարում մեկնարկած «Մեր ժամանակի հերոսը» մրցանակ պետք է հանձնվի 13 հոգու, որոնցից մեկը՝ գլխավոր։
Այսպիսով, մրցանակի արժանացան Արմինե Աղաջանյանը («Մոշ ստուդիոն»-ի հիմնադիր), Սուրեն Վարդանյանը (անասնաբույժ), Անի Սարգսյանը և Նարինե Եղոյանը (արծաթագործներ), Լուսինե Բարաթյանը և Ռաֆայել Մարտիրոսյանը («Լուսիա ֆուդ»-ի հիմնադիրներ), Տիգրան Բաշինջաղյան («ԱՍՊ» հեծյալ ակումբի հիմնադիր), Արթուր Խոջաբաղյանը (եռաչափ տպիչներ արտադրող ընկերության հիմնադիր), Հայկ Անանյանը (Դիզայներ, կոշկակար), Բաբկեն և Դավիթ Խաչատրյանները (TWINZ ակնոց արտադրող ընկերության հիմնադիրներ), Վահե Հախվերդյանը (խխունջաբույծ), Կարլեն Ճաղարյանը (մեղվաբույծ), Յոլանտ Հատտատը և Րաֆֆի Ռշտունին (հրուշակագործներ) և Կարեն Խաչիկյանը (ինժեներ, հայկական առաջին ռոբոտի համահեղինակ)։
«Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին արժանացավ խաղալիքների արտադրությամբ զբաղվող Markos toys ընկերության հիմնադիր Սևակ Մարկոսյանը, ում մրցանակը հանձնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: